Զագրեբում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության արդիական հարցերին վերաբերող թեմաներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ռուբինա Լալայանը հունիսի 1-5-ը Խորվաթիայի Հանրապետության մայրաքաղաք Զագրեբում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) կողմից կազմակերպված Մարդու իրավունքների ազգային հաստատությունների 2026 թվականի ակադեմիային (NHRI Academy 2026)։

Ակադեմիան համախմբել է 24 երկրների մարդու իրավունքների ազգային և օմբուդսմանական հաստատությունների ներկայացուցիչների՝ փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների քննարկման նպատակով։

Միջոցառման շրջանակում քննարկվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացման, միջազգային համագործակցության ամրապնդման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության արդիական հարցերին վերաբերող թեմաներ։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակում է իր ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ կարևորելով նման հարթակներում ՄԻՊ հաստատության գործունեության, փորձի և լավագույն գործելակերպերի ներկայացումը, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրությունն ու ներդրումը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment