Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության համաձայնությունը, ամենայն հավանականությամբ, ձեռք կբերվի առաջիկա 24 ժամվա ընթացքում: Նրա խոսքով՝ Պակիստանը պատրաստվում է փաստաթղթի էլեկտրոնային եղանակով ստորագրմանը դրանից անմիջապես հետո:
Շարիֆը հավելել է՝ հաջորդ շաբաթվա ընթացքում տեղի կունենան տեխնիկական մակարդակի բանակցություններ:
«Մենք ավելի մոտ ենք խաղաղության համաձայնությանը, քան երբևէ»,- նշել է Շարիֆը:
Դիտումների քանակ9