Հռոմի պապ Լևոն XIV-ին առաջիկա օրերին կվիրահատեն

Բաժանորդագրվել

Նա ինքն է այդ մասին հայտնել կիրակնօրյա աղոթքից հետո:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի: Տեղեկությունը հայտնում է Vaticannews-ը:

Հոկտեմբերի 11-ին, «Տիրոջ հրեշտակի» աղոթքից հետո Հռոմի պապը ինքն է հայտնել այդ լուրը:

Նա նշել է, որ վերջերս բժշկական հետազոտության ժամանակ նրա մոտ թոքերի սահմանափակ հանգուցային գոյացություն է հայտնաբերվել։ Տեղայնացված հանգույցը գտնվում է սկզբնական փուլում, և բժիշկները նպատակահարմար են համարում վիրահատել։

«Հետևելով նրանց առաջարկություններին, ես որոշեցի վիրահատվել և հեռացնել այն: Վիրահատությունն արդեն նախատեսված է առաջիկա օրերին։ Շնորհակալություն հոգևոր մտերմության համար: Ապավինում եմ ձեր աղոթքին»,- նշել է Լևոն 14-րդը:

Հիշեցնենք, որ Լևոն XIV-ը ընտրվել է 2025 թվականի մայիսի 8-ին՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 267-րդ պապը դառնալով։ Նա հաջորդել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, որը մահացել է 2025 թվականի ապրիլի 21-ին։

Leave a comment