https://arm.sputniknews.ru/20260613/hh-varchakan-datarann-ajsor-kqnni-bargavatsh-hajastani-hajcern-ynddem-kyh-vorvoshumneri-103477578.html
ՀՀ վարչական դատարանն այսօր կքննի «Բարգավաճ Հայաստանի» հայցերն ընդդեմ ԿԸՀ որոշումների
ՀՀ վարչական դատարանն այսօր կքննի «Բարգավաճ Հայաստանի» հայցերն ընդդեմ ԿԸՀ որոշումների
Sputnik Արմենիա
Հունիսի 7–ի ԱԺ ընտրություններից հետո կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը։ 13.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-13T18:04+0400
2026-06-13T18:04+0400
2026-06-13T18:08+0400
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
բողոք
վերահաշվարկ
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1975/94/19759487_0:86:1600:986_1920x0_80_0_0_4aaf7f08a0735666925b20c641718dd3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ վարչական դատարանն այսօր կքննի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված հայցերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների դեմ։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել ԲՀԿ խոսնակ, պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։ Ինչպես հայտն է, հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ–ն որոշեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն, ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի նվազեցին։ Հունիսի 12–ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչեց նաև թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1975/94/19759487_86:0:1514:1071_1920x0_80_0_0_ee2c3dea8710f98797b4f91ded68cfbd.jpg.webp
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, բողոք, վերահաշվարկ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, բողոք, վերահաշվարկ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
Հունիսի 7–ի ԱԺ ընտրություններից հետո կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը։