Կիրանցում քվեարկության պատկերը բացահայտելուց հետո քաղաքացին ազատվել է աշխատանքից

Կիրանցում քվեարկության իրական պատկերն ի ցույց դնելու համար քաղաքացի Գոհար Վարդանյանին ստիպել են «սեփական» դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել.

Քանի օր ա կարդում եմ, որ չկա գոնե մեկ պետական աշխատող, որը կունենա ընդդիմադիր հայացքներ ու հրապարակայնորեն կխոսի։ Ո՞նց չկա,
բա ես ի՞նչ էի։

Պարզապես ես արդեն գրել եմ աշխատանքից ազատման դիմում՝ «սեփական» դիմումի համաձայն։

Հիմնական պատճառը էն փոստս էր, որը հրաժարվել եմ ջնջել (Հղումը կդնեմ մեկնաբանություններում)։

Դե ինչպես նաև սահմանազատում-սահմանագծումը հրաշք չհամարելը և ասելը այն, ինչ մտածում եմ, ոչ թե այն, ինչ ցանկանում են լսել։

Վերջապես այլևս ստիպված չեմ բացատրի մարդկանց, որ նորմալ ա լինել պետական աշխատող և չլինել իշխանությունների համակիրը։

Եվ մինչև գա ազատման հրամանս, փնտրում եմ աշխատանք։ Կրթությունս, ԵՊՀ ԻՄ, պատմություն, բակալավր։ Ցանկացած նոր բան
կարող եմ սովորել շատ կարճ ժամանակահատվածում, բացի լեզուներից․ դա իմ թույլ կողմն ա։ 🥹 (Էնդ ֆայնըլի… աուը թվելվ փոյնթս գոու թու…

ԱԱԱԼԲԵՅՆԻԱԱԱԱԱ! Անգլերենս եվրատեսիլյան մակարդակ։
Պարտադիր պայման՝ ինձ չպետք ա ասեն, թե ինչ խոսամ, ինչ մտածեմ:

Leave a comment