https://arm.sputniknews.ru/20261018/legendar-futbvolist-nikita-simvonjani-hushardzann-e-bacvel–mvoskvajum-108282725.html
Լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի հուշարձանն է բացվել Մոսկվայում
Լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի հուշարձանն է բացվել Մոսկվայում
Sputnik Արմենիա
Հոկտեմբերի 12-ին լրացել է «Սպարտակի» լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակը։ 18.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-18T21:09+0400
2026-10-18T21:09+0400
2026-10-18T21:12+0400
տեսանյութեր
նիկիտա սիմոնյան
հուշարձան
մոսկվա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/12/108282379_0:0:1281:721_1920x0_80_0_0_f31e937a6c6c8811e9205850126c2de1.jpg.webp
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ Մոսկվայի «Սպարտակի» և Կազանի «Ռուբինի» միջև հանդիպումից առաջ տեղի է ունեցել «կարմրասպիտակների» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանի հուշարձանի բացման արարողությունը, հայտնում է «Матч ТВ»-ն։Նիկիտա Սիմոնյանը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկանում։ Նա 1956 թվականին Մելբուռնում կայացած Օլիմպիական խաղերի հաղթող էր, ԽՍՀՄ քառակի չեմպիոն և ԽՍՀՄ գավաթի կրկնակի դափնեկիր։ Սիմոնյանը Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է՝ 160 գոլով։Որպես մարզիչ՝ նա երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, չորս անգամ նվաճել երկրի գավաթը և գլխավորել ԽՍՀՄ հավաքականը։Ավելի քան 30 տարի Սիմոնյանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել խորհրդային և ռուսական ֆուտբոլում՝ սկզբում աշխատելով ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայում, այնուհետև՝ Ռուսաստանի ֆուտբոլային միությունում։Սիմոնյանի գլխավորությամբ Երևանի «Արարատը» հասել է խորհրդային ֆուտբոլի պատմության բարձրագույն նվաճմանը՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և նվաճելով ԽՍՀՄ գավաթը։
մոսկվա
2026
Լուրեր
am_HY
На стадионе ФК “Спартак” в Москве открыли памятник легендарному футболисту Никите Симоняну
Sputnik Արմենիա
На стадионе ФК “Спартак” в Москве открыли памятник легендарному футболисту Никите Симоняну
2026-10-18T21:09+0400
true
PT0M15S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/12/108282379_82:0:1065:737_1920x0_80_0_0_d9230a2c15fcc270751959dfde98c064.jpg.webp
տեսանյութեր, видео, նիկիտա սիմոնյան, հուշարձան, մոսկվա
տեսանյութեր, видео, նիկիտա սիմոնյան, հուշարձան, մոսկվա
Հոկտեմբերի 12-ին լրացել է «Սպարտակի» լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ Մոսկվայի «Սպարտակի» և Կազանի «Ռուբինի» միջև հանդիպումից առաջ տեղի է ունեցել «կարմրասպիտակների» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանի հուշարձանի բացման արարողությունը, հայտնում է «Матч ТВ»-ն։
Նշվում է, որ հուշարձանը տեղադրվել է Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտի տարածքում։
Նիկիտա Սիմոնյանը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկանում։ Նա 1956 թվականին Մելբուռնում կայացած Օլիմպիական խաղերի հաղթող էր, ԽՍՀՄ քառակի չեմպիոն և ԽՍՀՄ գավաթի կրկնակի դափնեկիր։ Սիմոնյանը Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է՝ 160 գոլով։
Որպես մարզիչ՝ նա երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, չորս անգամ նվաճել երկրի գավաթը և գլխավորել ԽՍՀՄ հավաքականը։
Ավելի քան 30 տարի Սիմոնյանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել խորհրդային և ռուսական ֆուտբոլում՝ սկզբում աշխատելով ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայում, այնուհետև՝ Ռուսաստանի ֆուտբոլային միությունում։
Սիմոնյանի գլխավորությամբ Երևանի «Արարատը» հասել է խորհրդային ֆուտբոլի պատմության բարձրագույն նվաճմանը՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և նվաճելով ԽՍՀՄ գավաթը։