Սամվել Կարապետյանը վստահ է՝ իրենց թիմում դավաճաններ չեն գտնվի

https://arm.sputniknews.ru/20260612/samvel-karapetjany-vstah-e-irenc-timum-davatshanner-chen-gtnvi-103445787.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103151292_166:0:1159:745_1920x0_80_0_0_3bec34fe450dc73498bdd488ecf38588.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սամվել կարապետյան, ազգային ժողովի ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն

սամվել կարապետյան, ազգային ժողովի ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն

Բաժանորդագրվել

Կարապետյանի կարծիքով՝ եթե ընդդիմադիր փոքր ուժերը չմասնակեցին ընտրապայքարին, ձայներ չփոշիացնեին, ապա քվեների մեծ մասն իրենց ուժն էր ստանալու։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պնդում է՝ պատգամավորական մանդատներ վերցնելու դեպքում իրենց թիմից որևէ մեկը ՔՊ-ին չի միանա։ Այդ մասին նա հայտարարեց այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ իր գործով հերթական դատալսումից հետո։ Միաժամանակ, նա վստահ է՝ անգամ եթե 1 հոգի էլ միանա, դա ՔՊ-ին չի օգնի։

«Փաշինյանը միայն մի ճիշտ բան է ասել, որ ես երկար եմ մնալու Հայաստանում՝ 10 տարի»,- ասաց Սամվել Կարապետյանը՝ ժպիտով վերաբերվելով լրագրողների դիտարկմանը, թե Փաշինյանն իրականում նկատի ուներ, որ Կարապետյանը երկար տարիներ «նստելու է»։

Կարծում է՝ եթե ռադիկալ ճանապարհով գնային, իրենց ուժն արդեն վաղուց էր հաղթանակի հասել, բայց իրենք ճիշտ ճանապարհով են գնում։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում «ռադիկալ», Կարապետյանը կատակեց՝ «մեր ձևով»։

Սամվել Կարապետյանի կարծիքով՝ իրենք այս ընտրությունների համար ամեն ինչ ճիշտ են արել, մյուս փոքր ընդդիմադիր ուժերը պետք է հետևություններ անեն տեղի ունեցածից։ Ըստ նրա՝ եթե այդ փոքր ընդդիմադիր ուժերը չմասնակցեին ընտրություններին, ձայները չփոշիացնեին, ապա այլ արդյունք կլիներ, քանի որ ձայների գերակշիռ մեծամասնությունն իրենք էին ստանալու։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։

Leave a comment