Նյու Յորքի փողոցներից մեկն անվանակոչվել է Թիերին Անրիի պատվին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Նյու Յորքի փողոցներից մեկն անվանափոխվել է Ֆրանսիայի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի», կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերին Անրիի պատվին, հաղորդում է ESPN-ը։

Անվանի ֆուտբոլիստի անունն է ստացել 50-րդ փողոցի և 6-րդ պողոտայի խաչմերուկում գտնվող փողոցը, որը գտնվում է Ռոքֆելլեր կենտրոնի մոտ։

Փողոցը Թիերին Անրիի պատվին վերանվանելու որոշումը կայացվել է 2026թ․ աշխարհի առաջնության նախապատրաստական ​​​​աշխատանքների շրջանակում: Այդ կերպ իշխանությունները ճանաչել են ֆրանսիացու ներդրումը Միացյալ Նահանգներում ֆուտբոլի զարգացման գործում:

Թիերին Անրին 2010-2014թթ․ հանդես է եկել ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլզում», որի կազմում անցկացրել է 135 հանդիպում, դարձել 52 գոլի ու 40 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a comment