Միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով հանձնել է իմ հայրենիքը․ Սերժ Սարգսյան

«Միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել Հայաստանի Հանրապետությունը, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա, ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու կապիտուլյացիայի տակ»,-  լրագրողների հետ զրույցում ասաաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հարցը տրվել է Սահմանադրության փոփոխության համատեքստում, իմ պատասխանն էլ բխել է հենց այդ տրամաբանությունից, մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը կամ չեն ըմբռնել կոնտեքստը, կամ ապուշ են։ Միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել Հայաստանի Հանրապետությունը, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա, ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու կապիտուլյացիայի տակ։ Եվ ի՞նչ է ստացվում, որ այսքանով հանդերձ՝ նա մեղավոր է երրորդ ժամկետի՞ գնալու համար։ Ակնհայտ է, որ նրանց մոտ իհարկե չի ստացվելու, ձախողվելու են»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Leave a comment