«Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են»․ Անուշ Պողոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի բժիշկներ, այսօր փոքր հաշվարկ եմ ներկայացնում, որպեսզի հստակ պատկերացնեք, թե որքան է Առողջապահության նախարարությունը «գնահատում» ձեր աշխատանքը։
     Եվ այսպես․
     – Վիրաբուժական դեպք – ապենդէկտոմիա
     Վիրաբույժ – 39 639.6 դրամ
     Անեսթեզիոլոգ – 7 207 դրամ
     – Թերապևտիկ ծառայություն՝ Բարդացած թոքաբորբերի կոնսերվատիվ բուժում
     Ավագ բուժանձնակազմ – 20 212 դրամ
     Հիմա հարց՝ պատասխանատվությո՞ւնն է քիչ, աշխատանքային ծանրաբեռնվածությո՞ւնը, թե՞ պարզապես բժիշկը պետության համար արժեք չէ։
     Հ․Գ․ Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են՝ մաքուր հաշվարկով, առանց էմոցիայի»։

Leave a comment