https://arm.sputniknews.ru/20260610/eatmin-hajastani-andamakcutjan-harcy-hratap-e-petq-e-operativ-haskanal-lavrvov-103334643.html
ՀՀ անդամակցության հարցը հրատապ է. Լավրովը` ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև ընտրություն անելու մասին
ՀՀ անդամակցության հարցը հրատապ է. Լավրովը` ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև ընտրություն անելու մասին
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ անհնար է միաժամանակ անդամակցել երկու միություններին, ուստի պետք է հրատապ կարգով որոշում կայացվի։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T15:17+0400
2026-06-10T15:17+0400
2026-06-10T15:19+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
սերգեյ լավրով
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103333723_0:0:1920:1080_1920x0_80_0_0_ed7121bc37d2aa17dcae4ef385912de5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik․ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) հրատապ հարց է, և այն պետք է արագ լուծվի։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։Նա հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ կառավարության անդամների խոսքերը, որ Հայաստանի անդամակցությունը պետք է բավականին արագ լուծվի։«Ոչ թե այն պատճառով, որ մենք չենք հարգում հայ ժողովրդի ընտրությունը։ Մենք ուզում ենք իմանալ այդ ընտրությունը։ Հակառակ դեպքում անհնար է կյանքի կոչել Եվրամիությանը միանալու մասին Հայաստանի ընդունած օրենքը և մնալ Եվրասիական տնտեսական միությունում, քանի որ այն նորմերը, որոնցով գործում են այս երկու միությունները, փոխադարձաբար բացառում են դա»,- ընդգծել է Լավրովը։Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիության հետ ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ գիծը ԵԱՏՄ երկրների հաշվին:Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103333723_301:0:1741:1080_1920x0_80_0_0_e0992a018377c6b3cebb3a2b29623a5b.jpg.webp
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, սերգեյ լավրով, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, սերգեյ լավրով, видео, տեսանյութ, տեսանյութեր
ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ անհնար է միաժամանակ անդամակցել երկու միություններին, ուստի պետք է հրատապ կարգով որոշում կայացվի։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik․ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) հրատապ հարց է, և այն պետք է արագ լուծվի։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Երևանում հայտարարում են, որ դեռևս Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, որովհետև մենք (ՀՀ ղեկավարությունը. խմբ.) դեռ չենք միացել Եվրամիությանը։ Գիտեք` Հայաստանն արդեն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենք, ուստի հարցն արդեն իսկ հրատապ է… Սա, իհարկե, պետք է արագ լուծվի»,- ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ կառավարության անդամների խոսքերը, որ Հայաստանի անդամակցությունը պետք է բավականին արագ լուծվի։
«Ոչ թե այն պատճառով, որ մենք չենք հարգում հայ ժողովրդի ընտրությունը։ Մենք ուզում ենք իմանալ այդ ընտրությունը։ Հակառակ դեպքում անհնար է կյանքի կոչել Եվրամիությանը միանալու մասին Հայաստանի ընդունած օրենքը և մնալ Եվրասիական տնտեսական միությունում, քանի որ այն նորմերը, որոնցով գործում են այս երկու միությունները, փոխադարձաբար բացառում են դա»,- ընդգծել է Լավրովը։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիության հետ ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ գիծը ԵԱՏՄ երկրների հաշվին:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։