Իրանը 12 բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ F-35, F-15 և F-16 կործանիչների, կարևոր օբյեկտների և Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազայի հրամանատարական կենտրոնի ուղղությամբ։ Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները:
«12 բալիստիկ հրթիռ թիրախավորել է ԱՄՆ F-35, F-15 և F-16 կործանիչներով հագեցած օբյեկտները, ինչպես նաև Ազրաք ավիաբազայի և դրա հրամանատարական կենտրոնի կարևոր ռազմական օբյեկտները», – հաղորդել է Press TV հեռուստաալիքը։
Ավելի վաղ, Իրանի հարավում ԱՄՆ-ի հարձակումներից հետո, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր հարձակման առաջին փուլի մասին՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Գործողության երկու փուլի ընթացքում հարվածներ են հասցվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների 18 թիրախի, այդ թվում՝ Քուվեյթի Ալի ալ-Սալեմի և Ահմադ ալ-Ջաբերի ավիաբազաներին և Բահրեյնի Շեյխ Իսային:
Դիտումների քանակ6