Եթե մի պահ զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, բայց պահենք սթափ տրամաբանությունը, պիտի արձանագրենք՝ նման բան անելը կլիներ վնասակար իշխանության համար. Արման Եղոյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումը

Էդմոն Մարուքյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է տարբեր ընտրատեղամասերում «Լուսավոր Հայաստան»-ի ստացած 1, 2, 3, 4, կամ 5 ձայնի դիմաց գրել 0։

Նույնիսկ, եթե մի պահ զինվենք պարոն Մարուքյանի վառ երևակայությամբ, բայց պահենք սթափ տրամաբանությունը, ապա պիտի արձանագրենք, որ նման բան անելը կլիներ ոչ միայն անիմաստ, այլև` ուղղակիորեն վնասակար իշխանության համար։

Ինչո՞ւ։ Որովհետև ամեն մի փոշիացած ձայնի կեսը գալիս է իշխանությանը։ Մենք շատ կուզենայինք, որ պարոն Մարուքյանն ամեն տեղամասում հավաքեր ոչ թե 1, 2, 3 կամ 5 ձայն, այլ 10-12 ձայն։ Այդ դեպքում այդ ձայներից 5-6-ը կգար մեզ։

Իսկ չարամտորեն զրո գրելու իմաստը ո՞րն է. զրոն չի կիսվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment