https://arm.sputniknews.ru/20260610/mek-andz-500ic-aveli-shtapognutjan-kanch-e-arel-avanesjany-khvosec-charashahumneri-masin-103342804.html
Մեկ անձ 500–ից ավելի շտապօգնության կանչ է արել. Ավանեսյանը խոսեց չարաշահումների մասին
Մեկ անձ 500–ից ավելի շտապօգնության կանչ է արել. Ավանեսյանը խոսեց չարաշահումների մասին
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ ամեն ամիս մոնիտորինգ են արել և արձանագրել, որ 8 կանչը լիովին բավարար է։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T17:47+0400
2026-06-10T17:47+0400
2026-06-10T17:51+0400
շտապօգնություն
հհ առողջապահության նախարարություն
նախարար
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/07/98545413_0:0:2760:1552_1920x0_80_0_0_cd630d1a3dc7de6da7a99c8b2f97c7cc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ իշխանությունները չեն փոփոխի առողջապահության պարտադիր ապահովագրության շրջանակում նախատեսված շտապօգնության 8 անվճար զանգերի քանակը, քանի որ քաղաքացիների կողմից լուրջ չարաշահման դեպքեր են գրանցել։ Այդ մասին այսօր ԱԺ–ում 2025 թվականին պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին։Պատգամավորին հետաքրքրում էր` արդյոք հնարավոր չէ՞ շտապօգնության այդ 8 անվճար զանգերի քանակն ավելացնել։ Ի պատասխան նախարարն ասաց, որ ամեն ամիս մոնիտորինգ են արել և արձանագրել, որ տարեկան 8 կանչը լիովին բավարար է։Նա տեղեկացրեց, որ վերանայվել են նաև շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը, որպեսզինրանք էլ ավելի որոկյալ ծառայություններ կարողանան մատուցել բնակչությանը։Հայանիստում տղամարդու են ձերբակալել շտապօգնության բժիշկներին սպառնալու համար․ ՆԳՆՀիշեցնենք` առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթով քաղաքացին կարող է տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ շտապօգնության կանչ գրանցել և ստանալ անվճար բուժօգնություն։ Դրանից հետո, կախված տեղանքից, գումարը կտատանվի 10 000 – 15 000 դրամի սահմաններում։ Բացառություններ լինելու են՝ դանակահարություն, կայծակնահարություն, հրազենային վիրավորում և այլն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/07/98545413_123:0:2575:1839_1920x0_80_0_0_65da371c99a571d7c5b1f4e1d63a7f0e.jpg.webp
շտապօգնություն, հհ առողջապահության նախարարություն, նախարար, անահիտ ավանեսյան
շտապօգնություն, հհ առողջապահության նախարարություն, նախարար, անահիտ ավանեսյան
Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ ամեն ամիս մոնիտորինգ են արել և արձանագրել, որ 8 կանչը լիովին բավարար է։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ իշխանությունները չեն փոփոխի առողջապահության պարտադիր ապահովագրության շրջանակում նախատեսված շտապօգնության 8 անվճար զանգերի քանակը, քանի որ քաղաքացիների կողմից լուրջ չարաշահման դեպքեր են գրանցել։ Այդ մասին այսօր ԱԺ–ում 2025 թվականին պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին։
Պատգամավորին հետաքրքրում էր` արդյոք հնարավոր չէ՞ շտապօգնության այդ 8 անվճար զանգերի քանակն ավելացնել։
Ի պատասխան նախարարն ասաց, որ ամեն ամիս մոնիտորինգ են արել և արձանագրել, որ տարեկան 8 կանչը լիովին բավարար է։
«Մենք ունենք փոքրաթիվ անձինք, որոնք չարաշահումներ են անում` հարյուրավոր կանչեր անելով։ Վերջերս էլ մի անձ 500–ից ավելի կանչ էր արել, ինչը վկայում է, որ դա շտապօգնության կանչ չէ։ Նրան ուղարկվել են վճարման անդորրագրեր և հետագայում, անհրաժեշտության դեպքում, հարկադիր կատարման ծառայության միջոցով մենք այդ գումարը կգանձենք»,– հայտարարեց Ավանեսյանը։
Նա տեղեկացրեց, որ վերանայվել են նաև շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը, որպեսզինրանք էլ ավելի որոկյալ ծառայություններ կարողանան մատուցել բնակչությանը։