2026թ. հունիսի 9-ին Հայաստանից ներկայացված թեկնածու Մուշեղ Հովսեփյանն ընտրվեց ՄԱԿ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի անդամ՝ առաջադրված 15 թեկնածուների շարքից, դառնալով առաջին հայ փորձագետը, ով կծառայի Կոմիտեում, որը հանդիսանում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման մշտադիտարկումն իրականացնող պայմանագրային մարմին։
Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Կոնվենցիայի արդյունավետ իրականացմանը՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակներում և ամրապնդել միջազգային համագործակցությունն, ուղղված հավասարության և ներառականության ապահովմանն, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակական կյանքին լիարժեք մասնակցության խթանմանը։
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: