2026թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը աճել է 20․6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 2,241.9 հազար լիտր գինի, որից 303.7 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2025-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալներն աճել են 20․6%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը աճել է 7․2%-ով։

Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 21․6%-ով և կազմել 653.7 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն նվազել է 27․9%-ով և կազմել 314.2 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 33․5%-ով՝ կազմելով 9,295.6 հազար լիտր։

Leave a comment