Չինաստանում ավտոմեքենաների վաճառքը մայիսին նվազել է 2.1%-ով

Չինաստանում ավտոմեքենաների մեծածախ վաճառքը մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 2.1%-ով և կազմել 2.629 միլիոն միավոր։ Այս մասին հայտնում է Ավտոարտադրողների չինական ասոցիացիան։

Միևնույն ժամանակ, նոր էներգիայի աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների (NEV) վաճառքն աճել է 14.4%-ով՝ հասնելով 1.496 միլիոն միավորի։

Անցած ամիս Չինաստանն արտահանել է ռեկորդային 930 հազար ավտոմեքենա, ինչը 68.7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ NEV դասի մեքենաների արտահանումը կազմել է 446 հազար միավոր՝ աճելով 2.2 անգամ կամ 110%-ով։

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին ավտոմեքենաների ընդհանուր վաճառքը կազմել է 12.207 միլիոն միավոր, ինչը 4.3%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Արտադրությունը կազմել է 12.235 միլիոն ավտոմեքենա՝ նվազելով 4.6%-ով։

Այդ ընթացքում վաճառվել է 5.802 միլիոն NEV ավտոմեքենա, ինչը, տարեկան արտահայտությամբ, 3.5%-ով ավելի է, իսկ դրանց արտադրությունը հասել է 5.841 միլիոն միավորի՝ աճելով 2.5%-ով։

Հինգ ամիսների ընթացքում Չինաստանի ավտոմեքենաների արտահանումը կազմել է 4.509 միլիոն միավոր, ինչը 63%-ով գերազանցում է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment