Քամու ուժգնացում, անձրև, կարկուտ․ եղանակի տեսությունը

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (09-14.06.2026թ.)

 

   

Երևան քաղաքում՝

Հունիսի 10-ի երեկոյան, 11-12-ին և 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`

Հունիսի 10-ի ցերեկը, 11-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 10-ի երեկոյան, 11-ին և 14-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքի հունիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        35.2°C (2006թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա               8.5°C (1976թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       21.4°C

Leave a comment