Ժողովրդից ստացած ջերմությունից հասկացել եմ` հաղթելու ենք. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Իմ քվեն տվել եմ հանուն մեր համայնքի բարօրության և զարգացման»,- ընտրատեղամասում քվեարկությունից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը։

Նա վերահաստատեց քարոզարշավի ընթացքում հնչեցրած այն պնդումը, որ իրենք բացարձակ հաղթանակ են ունենալու, իսկ նման վստահությունն, ըստ թեկնածուի, հիմնված է նախընտրական փուլում բնակիչների հետ ունեցած անմիջական շփումների, նրանց ցուցաբերած վերաբերմունքի և ստացած ջերմության վրա:

Ավետիսյանը կտրականապես բացառեց որևէ կոալիցիոն համագործակցություն այլ ուժերի հետ՝ հիշեցնելով, որ իրենք Սպիտակում ընտրություններին մասնակցող միակ ընդդիմադիր ուժն են:

Հաշվի առնելով այլ համայնքներում, օրինակ՝ Ստեփանավանում և Մասիսում, ընդդիմադիրներին կալանավորելու դեպքերը, արդյո՞ք Ավետիսյանը չունի մտավախություն, որ նույնը կարող է իր դեպքում լինել, թեկնածուն պատասխանեց, որ մտավախություններ չունի և պատրաստ է ամեն ինչի՝ հանուն ժողովրդի ու համայնքի զարգացման:

«Եթե կալանավորվեմ, դա կարող է լինել միայն շինծու գործի շրջանակներում՝ թեև նման զարգացում քիչ հավանական եմ համարում»,- նշեց Արման Ավետիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment