Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ է լեկտրոնային թափոնների կառավարմանն ուղղված էկոլոգիական ծրագիրը շարունակվում է: Հաջորդ հանդիպումը՝ հունիսի 13-ին, ժամը 14։00-16։00-ն, Մհեր Մկրտչյանի հրապարակում (Մերգելյան ինստիտուտի այգու հարևանությամբ): Ծրագրի նպատակն է կարճ ժամանակում ապահովել էլեկտրոնային թափոնների վերահսկելի ու տեսակավորված հավաքագրում Երևանի հասարակական վայրերում։