Ինչո՞ւ է բիզնեսին անհրաժեշտ գրանցել ապրանքային նշանը

Ապրանքային նշանը (բրենդ, լոգո) պարզապես գեղեցիկ ու փաթեթավորված պատկեր չէ: Ժամանակակից իրականության մեջ այն ընկերության ամենաարժեքավոր ոչ նյութական ակտիվներից մեկն է: Եթե բիզնեսը պլանավորում է աճել եւ մասշտաբավորվել, ապրանքային նշանի գրանցումը դառնում է անհրաժեշտություն:

Շատ գործարարներ կարծում են, որ ՍՊԸ-ի կամ ԱՁ-ի գրանցումը բավարար է, որպեսզի ընկերության անվանումը եւ բրենդը պատկանի իրենց: Սա վտանգավոր ու ռիսկային թյուրիմացություն է:

Աճող մրցակցության պայմաններում ընկերության անվանունը դառնում է նույնքան արժեքավոր ռեսուրս, որքան սարքավորումները կամ անշարժ գույքը: Սակայն, քանի դեռ անվանումը գրանցված չէ Մտավոր սեփականության գրասենյակում, այն փաստացի ոչ մեկին էլ չի պատկանում:

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Ապրանքային նշանը նիշ է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները եւ (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից եւ (կամ) ծառայություններից տարբերելու համար»:

Ապրանքային նշանի գրանցումը ոչ թե ծախս է, այլ ներդրում բրենդի անվտանգ եւ երկարաժամկետ զարգացման մեջ: Գրանցման գործընթացը տեւում է մի քանի ամիս, իսկ պաշտպանությունը գործում է 10 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ: Տասնամյակի կտրվածքով պետական տուրքի արժեքը չնչին է թվում՝ բրենդի ամբողջական կորստի ռիսկերի համեմատ:

Հիշե՛ք, որ գրանցված ապրանքային նշանը բիզնեսին տալիս է բացառիկ իրավունք օգտագործելու տվյալ անվանումը, լոգոն կամ նշանը։ Սա թույլ է տալիս իրավական ճանապարհով պաշտպանվել կրկնօրինակումից, կեղծումից կամ մրցակիցների ապօրինի օգտագործումից։

Բիզնեսի գրանցման, իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաեւ Ձեր ընկերության իրավաբանական սպասարկման հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 55 հեռախոսահամարին:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

«Առավոտ» օրաթերթ
05.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment