ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ պետությունների ասամբլեայի բյուրոն որոշում է կայացրել ժամանակավորապես հեռացնել դատարանի դատախազ Քարիմ Խանին պաշտոնից՝ սեռական բնույթի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ մեղադրանքների քննության ընթացքում։
Նշվում է, որ որոշումը վերջնական չէ․ անդամ պետությունների ասամբլեան կանցկացնի հատուկ նիստ՝ իրավիճակը քննարկելու համար։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Քարիմ Խանը դիմել էր Միջազգային քրեական դատարան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ ձերբակալության օրդերներ տրամադրելու միջնորդությամբ, որից հետո դատարանը հրապարակել էր համապատասխան որոշումները։