Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել

Քաղաքականություն

09.06.2026 | 21:24

Մինչև 2035 թվականն Ադրբեջանը նախատեսում է գնել շուրջ 20 միավոր թուրքական KAAN կործանիչ, հաղորդում է Turkiye Gazetesi-ին, որին վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ պոտենցիալ գնորդների թվում են Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան, Իսպանիան, Պակիստանը, Կատարը, Եգիպտոսը, Մալայզիան և Սիրիան։ Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանը, Մալայզիան և Սիրիան արդեն բանակցություններ են վարում Թուրքիայի հետ։

Հրապարակման համաձայն՝ Սաուդյան Արաբիան քննարկում է 100 ինքնաթիռ գնելու հնարավորությունը և այժմ քննարկում է այդ հարցն Անկարայի հետ: Իսպանիան նույնպես հետաքրքրված է KAAN-ով՝ ծրագրելով գնել 60 կործանիչ։

Ավելին, անցյալ տարվա հունիսին Ստամբուլում կայացած IDEF-2025 միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսում Ինդոնեզիան պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ 48 KAAN կործանիչ գնելու վերաբերյալ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ այս համաձայնագիրը Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ ռազմաարդյունաբերական արտահանման պայմանագիրն է:

Այս ինքնաթիռները Թուրքիայի ռազմաօդային ուժերին կփոխանցվեն 2030 թվականին՝ երկու տարվա ինտենսիվ փորձարկումներից հետո։

Թուրքիան հինգերորդ սերնդի KAAN կործանիչը մշակում է իր ազգային ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակում՝ 2013 թվականից ի վեր։ Առաջին նախատիպը հաջողությամբ ավարտել է իր փորձնական թռիչքը 2024 թվականին, իսկ սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2028 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment