Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հաստատել է, որ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին կմասնակցի Իսլանդիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը ԱԱ-2026-ի մեկնարկից առաջ։
«Մեսսին կխաղա, պարզապես չգիտեմ՝ քանի րոպե։ Ես դեռ պետք է խոսեմ նրա հետ մարզումների ժամանակ և կտեսնենք, թե քանի րոպե կխաղա, որպեսզի խուսափենք ցանկացած ռիսկից։ Մենք որոշում կկայացնենք, բայց նա խաղալու է»,- մարզիչի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Արգենտինայի և Իսլանդիայի հավաքականների հանդիպումը կկայանա հունիսի 10-ին։ Ավելի վաղ 38-ամյա Մեսին բաց էր թողել Հոնդուրասի հավաքականի դեմ ընկերական խաղը (2:0)։
Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպումն Արգենտինայի հավաքականն անցկացնելու է հունիսի 17-ին՝ մրցելով Ալժիրի հետ։