MediaHub-ը մայիսի 12-ին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ թիմակիցներից մեկը՝ Լիլիթ Մակունցը, որն այժմ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում, հասցրել է ներկայացնել 2025 թվականի անշարժ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը, որից նկատել էինք՝ Մակունցի համար նախորդ տարին բարեբեր է եղել, և նրա եկամուտները մի քանի անգամ աճել են։
Մենք նաև գրել էինք, որ նրա հաշվետու տարվա եկամուտը կազմել է 1 մլրդ 317 մլն 715 հազար դրամ, ինչը հետագայում Մակունցին նեղսրտելու տեղ էր տվել. լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ տեխնիկական վրիպակ է եղել, ստորակետի պակասի պատճառով վերջում 2 զրո է ավելացել։
Մեր հրապարակած նյութից հետո, փաստորեն, Լիլիթ Մակունցը սկսել է տարբերակել միլիոնը միլիարդից և դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ հայտարարագրում փոփոխություն անելու համար։
MediaHub-ն այսօր տեղեկացավ, որ ԿԿՀ-ն քննել է Մակունցի դիմումը և բավարարել այն։
Լիլիթ Մակունցը 7-օրյա ժամկետում պետք է փոփոխի և ճշգրտի տվյալները։
Էմմա Մարտիրոսյան