Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելը և Իրանը առնվազն մեկ շաբաթ չեն հարվածի միմյանց, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք շատ լավ զրույց ունեցանք Նեթանյահուի հետ։ Նրան հարվածեցին, և նա հակահարված տվեց։ Ես չեմ կարող նրան մեղադրել դրա համար։ Բայց հիմա նրանք դադարեցրել են։ Այնպես որ, նրանք միմյանց հանգիստ կթողնեն ևս մեկ շաբաթ կամ մոտավորապես այդքան», – լրագրողներին ասել է նա։
Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելը դադարեցրել է Իրանի դեմ հարվածները, բայց իրավունք է վերապահում պատասխանել Թեհրանի կողմից եկող ցանկացած հարձակմանը։”