«Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ այդ «խաղաղության» գինը Արցախի կորուստն է, հազարավոր զոհերը, ժողովրդի տեղահանությունը և ազգային արժանապատվության ոտնահարումը». «Ապառաժ»

Մի կողմում Արցախի ընտրված ղեկավարներն են, որոնք տարիներ շարունակ պաշտպանել են իրենց ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը և այսօր կանգնած են շինծու մեղադրանքների առաջ՝ ադրբեջանական բանտերում։

Մյուս կողմում՝ Հայաստանի իշխանության ղեկավարը, որը պարգևատրվում է այն քաղաքականության համար, որի հետևանքով Արցախը դատարկվեց, իսկ նրա ղեկավարները դարձան պատանդներ։

«Զայեդ» մրցանակը ներկայացվում է որպես խաղաղարար ջանքերի գնահատում։ Սակայն ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ այդ «խաղաղության» գինը Արցախի կորուստն է, հազարավոր զոհերը, ժողովրդի տեղահանությունը և ազգային արժանապատվության ոտնահարումը։ Առանց արդարության իրավունքների վերականգման՝ խաղաղությունը չի կարող լինել իրական։

Բաքվի շինծու դատավարությունները պետք է դառնան ոչ թե հուսահատության, այլ պայքարի ազդակ։ Որքան էլ փորձեն լռեցնել՝ մինչ մեր հայրենակիցները կանգնած են թշնամու դատարանների առաջ և Արցախի ժողովուրդը զրկված է իր Հայրենիքից, և խաթարված է մեր ազգային կյանքը՝ մենք լռելու իրավունք չունենք։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ապառաժ»ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment