Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռ․ Քոչարյանի դեմ․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ > Լուրեր Հայաստանից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից։

Ըստ հայցի՝ Ալեն Սիմոնյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ռոբերտ Քոչարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև բռնագանձել 1 մլն․ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։
Ալեն Սիմոնյանը պահանջել է նաև Ռոբերտ Քոչարյանից հօգուտ իրեն բռնագանձել ընդհանուր 530 000 ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 50 000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար:

Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով բանակում Սիմոնյանի ծառայության մասին նրա նախկին հայտարարություններին, կասկածի տակ էր դրել վերջինիս ծառայությունը՝ օգտագործելով ըստ Սիմոնյանի վիրավորական ձևակերպումներ։

Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել և նշել, որ ծառայել է Հոկտեմբերյանում՝ շուրջ 1250 զինծառայողների հետ, ընդգծել է այդ տարիներին բանակում առկա խնդիրները և հայտարարել, որ Քոչարյանի հնչեցրած վիրավորանքների համար կդիմի դատարան։

Leave a comment