ՀԱՊԿ–ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը

ՀԱՊԿ քարտուղարությունում տեղի է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի տնօրեն Կիրիլ Բաբաևի աշխատանքային հանդիպումը։

Քննարկման առանցքում եղել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի և առաջատար գիտահետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության խորացման հեռանկարները։

Թաալաթբեկ Մասադիկովը ընդգծել է փորձագիտական դիվանագիտության կարևորությունը Եվրասիայում աշխարհաքաղաքական իրավիճակի օբյեկտիվ գնահատման համար։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը բաց է հեղինակավոր հետազոտական հաստատությունների հետ գործընկերային կապերի ընդլայնման համար։

Իր հերթին Կիրիլ Բաբաևը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները։

Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հաստատել է կազմակերպության պատրաստակամությունը շարունակելու համատեղ փորձագիտական միջոցառումների անցկացումը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի հետ։

Leave a comment