ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն.
«Սրտանց շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով, որը տեղի ունեցավ ի հեճուկս զանգվածային արտաքին միջամտությանը։
Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության և կայունության հանձնառությունը, և ես անհամբեր սպասում եմ մեր երկխոսության խորացմանը և սերտ համագործակցությանը առաջիկա տարիներին»։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)