Թուրքիայի ԱԳՆ-ն գոհ է Հայաստանի խորհրդարանական ընտրություններից

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Հայտարարության մեջ Անկարան գոհունակություն է հայտնել, որ խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ ավարտվել են «խաղաղ և հանգիստ միջավայրում»։

«Մենք ցանկանում ենք, որ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն հայ ժողովրդի համար։ Հուսով ենք, որ հետընտրական շրջանում կստեղծվեն պայմաններ, որոնք հնարավոր կդարձնեն Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այս նպատակով Թուրքիան, ինչպես մինչ այժմ արել է, կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Leave a comment