«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և նրա նախագահ Նիկոլ Փաշինյանին՝ համոզիչ հաղթանակի կապակցությամբ։
Ափսոսանք ենք հայտնում, որ խորհրդարանի քաղաքական պատկերը գրեթե չի փոխվել։ Ցավոք, մեր հասարակությունը դեռևս գտնվում է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը վերաիմաստավորելու և նրան հակադրվելու գործընթացում։ Հակառակ դեպքում ընտրություններն ավելի գաղափարական կլինեին։ Իններորդ գումարման Ազգային ժողովը, մեծ հաշվով, ՀՀ–ՌԴ դիմակայության արտացոլումն է։
«Հանրապետություն» կուսակցությունը պայքարել է և այսուհետ էլ պայքարելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ժողովրդավարության և առաջադեմ աշխարհի անբաժանելի մասը դառնալու նպատակով։
Բարեբախտաբար, անկախ դրսից ուղղորդվող քայլերի և սպառնալիքների, մեր հանրության գիտակից հատվածը հակադրվեց և դիմակայեց։ Շնորհակալ ենք «Հանրապետություն» կուսակցությանը ձայն տված յուրաքանչյուր քաղաքացու։
Խորհրդարանում ներկայացված չլինելը չի խանգարելու, որ արդարացնենք ձեր վստահությունը և դեռ առիթ ունենալու եք հպարտանալու, որ ձեր ձայնը տվել եք մեզ։
Աստված օրհնի Հայաստանը։
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: