«Հայաստանն աշխարհի միջին տնտեսական աճից 2,1 անգամ ավելի արագ է աճել: Մեր տնտեսությունը վերջին տարիներին էական որակական փոփոխությունների է ենթարկվել, որը մեզ հնարավորություն է տալիս մրցունակ ապրանքներ արտահանել տարբեր երկրներ»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2025 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Նա անդրադարձավ հարցին, որ Հայաստանը փորձում է խրախուսել արտահանումը դեպի ԵՄ։
«Այլեւս անցել են ժամանակները, երբ մենք ասում ենք, որ հայկական արտադրանքը Եվրոպայում մրցունակ չէ որակական առումով։ Հայաստանում կան հարյուրավոր հեկտարներով ջերմատներ, որոնք նույնն են, ինչ հոլանդականը, ֆրանսիականը, գերմանականը։ Այսինքն՝ ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, անգամ կառուցապատողը ֆրանսիական ընկերություն է։ Հերիք չէ տեխնոլոգիան ֆրանսիական, գերմանական, ճապոնական է, կառուցապատող աշխատակիցները Հայաստանից չեն, ֆրանսիացները գալիս կառուցում գնում են։ Այսինքն, օրինակ, այն ծաղիկը, լոլիկը, որ արտադրվում է Հայաստանում, ամբողջությամբ նույնական են»,- նշեց նա
Մանրամասները՝ տեսանյութում
Պապոյանը նաեւ ասաց, որ վերջին երկու ամիսներին իրենք են տնտեսվարողներին հորդորում ստուգել ապրանքի որակը։ «Երկու ամիս է՝ մենք մեր տարբեր սպիրտ արտադրողների ասում ենք՝ կգնաք լաբորատորիա։ Հիշո՞ւմ եք՝ առաջ ասում էին՝ Ռուսաստանում են կանգնեցնում, Վրաստանում են կանգնեցնում։ Հիմա իրենց Հայաստանում ենք մենք կանգնեցնում եւ ասում ենք՝ կգնաք լաբորատորիա։ Իհարկե, տարբեր բողոքներ եմ ես ստանում, միջնորդություններ, չի անցնում, պետք է գնան ստուգվեն»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: