Ինչպես լրագրողներն «ազատագրեցին» Գյումրիում «Հայաստան» դաշինքի վստահված անձի մեքենան

Գյումրու կայարանում տեղակայված 32/30 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձ Հովհաննես Գևորգյանը՝ Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից մեկը, այսօր հայտնվել էր պարեկների ուշադրության ներքո։ Վերջինս ահազանգեց մեզ՝ բողոքելով առ այն, որ ընտրատեղամասից դուրս գալուց ու իր մեքենան նստելուց հետո պարեկները ստուգումներ են անցկացրել՝ արձանագրելով, որ դեղատուփն ու կրակայրիչը չկան։

«Ասի՝ դե տուգանեք, ասին չէ, չենք տուգանի, իրավունք չունենք, կտանենք Գայի, բեր, տեղադրի, կտանք մեքենադ։ Բերել եմ կրակայրիչն ու ապտեչկեն, մեքենան չեն տալիս։ Ասում են պետին պիտի զեկուցենք, պետն էլ զբաղված է, ժամանակի կորուստ եղավ, ես երեք ժամ է, չեմ կարող որպես վստահված անձ կատարել իմ պարտականությունները, խոչընդոտել են իմ աշխատանքը»,-ասաց Հովհաննես Գևորգյանը։

Լրագրողների՝ ոստիկանության լրատվական ծառայություն ահազանգելուց ու մեքենայի համարանիշները փոխանցելուց հետո մեքենան վերադարձրեցին։ Ի դեպ, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ասելով՝ սա պարեկների մասնակցությամբ իրենց աշխատանքը խոչընդոտելու միակ դեպքը չէ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment