Ի՞նչ ճակատագրի են արժանանում չօգտագործված քվեաթերթիկները. պարզաբանում են ԿԸՀ–ից

https://arm.sputniknews.ru/20260607/inch-tshakatagri-en-arzhananum-chogtagvortsvats-qveatertiknery-parzabanum-en-kyhic-103183455.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103132282_143:0:2418:1706_1920x0_80_0_0_b0891da54b085596afa289bdfdb65957.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ

հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք պետք է նախապես դիմեին և փոխեին իրենց ընտրատեղամասը, եթե գրանցման հասցեի տեղամասը համապատասխան հարմարություններ չունի։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ ընտրատեղամասերի քվեախցիկներում թողնվող քվեաթերթիկները դատարկվում են հատուկ պարկի մեջ, և դա անելու իրավունք ունի միայն հանձնաժողովի նախագահը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։

«Երբ քվեաթերթիկների արկղը կիսով չափ լցվում է, ապա հանձնաժողովի նախագահն իրավունք ունի առանց դրանք հաշվելու և դասավորելու լցնել հատուկ պարկի մեջ։ Այնուամենայնիվ, ինչ–որ քանակ թողնվում է, չի տարվում։ Այս ամենն ընտրական օրենսգրքով սահմանված է»,– ասաց Ղուկասյանը։

Անդրադառնալով ահազանգերին, որ որոշ ընտրատեղամասերում դրված ծրարները թափանցիկ են` նա վստահեցրեց, որ բոլոր ծրարները միանման են ու միանշանակ թափանցիկ չեն։

Ահազանգեր կան նաև, որ ընտրատեղամասերը մատչելի չեն հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Ղուկասյանը նշեց` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորել է 612 մատչելի ընտրական տեղամաս, և հենաշարժողական խնդիրներով անձինք քվեարկության օրվանից մինչև 12 օր առաջ կարող էին դիմումներ ուղարկել և փոխել ընտրատեղամասը` ընտրելով ավելի մատչելի տեղամասերի ցանկում եղածներից մեկը. դրանք նախապես հրապարակվել են ԿԸՀ կայքում։

Նա ընդգծեց` իրենք չեն կարող այնպես կահավորել, ձևավորել ընտրական տեղամասերը, որ բոլորը լինեն մատչելի և դրանցից մեկը չլինի 2-րդ հարկում, որովհետև տարածքի խնդիր կա։ ՀՀ գրեթե բոլոր տեղամասերը հիմնականում ձևավորվում են ուսումնական հաստատություններում, ու բավարար թվով նմանատիպ հաստատություններ չկան։

Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։

Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 362 657 քաղաքացի (14.48%-ը)։

Leave a comment