Քվեարկելու եմ հանուն պաշտպանված, անվտանգ և բարեկեցիկ Հայաստանի․ Քոչարյան

Լուրջ փոփոխություններ են պետք երկրում, ասաց Քոչարյանը


ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/ԱՌԿԱ/․ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ քվեարկելու է հանուն պաշտպանված, անվտանգ և բարեկեցիկ Հայաստանի։

«Լուրջ փոփոխություններ են պետք երկրում», – ասաց Քոչարյանը լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով Հակակոռոպցիոն կոմիտեի` ենթադրյալ կաշառք բաժանելու վերաբերյալ տարածվող տեսանյութերին` նա նշեց, որ «երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսն էր»։

«Տպավորությունն այնպիսինն է, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են», – ասաց Քոչարյանը։


 

Leave a comment