https://arm.sputniknews.ru/20260607/arman-tatvojann-uzum-e-vor-azh-yntrutjunnery-patmakan-linen-103151778.html
Արման Թաթոյանն ուզում է, որ ԱԺ ընտրությունները պատմական լինեն
Արման Թաթոյանն ուզում է, որ ԱԺ ընտրությունները պատմական լինեն
Sputnik Արմենիա
Թաթոյանի ղեկավարած քաղաքական ուժն առավոտից արդեն իսկ խախտումներ է արձանագրել։ 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T11:34+0400
2026-06-07T11:34+0400
2026-06-07T11:35+0400
հայաստան
արման թաթոյան
աժ (ազգային ժողով)
ընտրություններ
«միասնության թևեր» նախաձեռնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103149199_0:0:1600:900_1920x0_80_0_0_718910de9b19b742c7e32cac332cc348.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանն ուզում է, որ ԱԺ այս ընտրությունները լինեն ոչ թե բաց թողնված հնարավորություն, այլ պատմական։Նա այսօր քվեարկեց Երևանի 7/50 ընտրատեղամասում։Բացի այդ, նրա ղեկավարած քաղաքական ուժն առավոտից արդեն իսկ խախտումներ է արձանագրել։Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103149199_87:0:1287:900_1920x0_80_0_0_bc14bd7c7708f6c9860f759aa3a9284b.jpg.webp
հայաստան, արման թաթոյան, աժ (ազգային ժողով), ընտրություններ, «միասնության թևեր» նախաձեռնություն
հայաստան, արման թաթոյան, աժ (ազգային ժողով), ընտրություններ, «միասնության թևեր» նախաձեռնություն
Թաթոյանի ղեկավարած քաղաքական ուժն առավոտից արդեն իսկ խախտումներ է արձանագրել։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանն ուզում է, որ ԱԺ այս ընտրությունները լինեն ոչ թե բաց թողնված հնարավորություն, այլ պատմական։
«Ինձ համար մի սկզբունք է գործել` շատ ավելի վատ է, երբ դու ունենում ես հնարավորություն փոփոխություններ կատարելու, արդարություն հաստատելու, քայլ կատարելու, և բաց ես թողնում այդ հնարավորությունը, և հետո դա չի լինում վերականգնել, դա շատ ավելի լավ է, որ անում ես հետո փոշմանում ես, քան մի բան չես անում, հետո զղջում ես այդ քայլի համար, որ կարող էր լինել այլ կերպ…Այ, դա բաց թողնված հնարավորություն է»,– հայտարարեց նա։
Նա այսօր քվեարկեց Երևանի 7/50 ընտրատեղամասում։
Բացի այդ, նրա ղեկավարած քաղաքական ուժն առավոտից արդեն իսկ խախտումներ է արձանագրել։