https://arm.sputniknews.ru/20260606/rdi-het-tntesakan-khndirneri-pattsharvov-hh-n-tarekan-kkvorcni-10-mlrd-dvolar-qaghaqaget-103096353.html
ՌԴ–ի հետ տնտեսական խնդիրների պատճառով ՀՀ-ն տարեկան կկորցնի 10 մլրդ դոլար. քաղաքագետ
ՌԴ–ի հետ տնտեսական խնդիրների պատճառով ՀՀ-ն տարեկան կկորցնի 10 մլրդ դոլար. քաղաքագետ
Sputnik Արմենիա
Գազի գնի թանկացման դեպքում գործող իշխանությունը խոստանում է այլընտրանքային շուկաներ։ Արման Ղուկասյանը հիշեցնում է, որ գազի գնի թանկացումը միայն սոցիալական… 06.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-06T18:33+0400
2026-06-06T18:33+0400
2026-06-06T18:33+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հայաստան
եվրամիություն
գազ
գնաճ
արման ղուկասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/10/93498461_0:84:1600:984_1920x0_80_0_0_99d609a05ed41a84ca9bb90d945fb5c2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Եթե հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները խզվեն, Հայաստանը ամենանվազ հաշվարկներով տարեկան կկորցնի 10 միլիարդ դոլար. Sputnik Արմենիայի եթերում ասել է քաղաքագետ Արման Ղուկասյանը` խոսելով հայ–ռուսական հարաբերությունների վատթարացման տնտեսական հետևանքների մասին։Նշենք` մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։2026 թվականի մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով: Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։Խոսելով գյուղատնտեսական ապրանքների արտահանման ցուցանիշների մասին` Ղուկասյանը նշում է, որ 2025 թ–ին Հայաստանից դեպի Ռուսաստան է արտահանվել 142 միլիոն դոլարի գյուղատնտեսական ապրանք, կամ, ինչպես քաղաքագետն է բնորոշում, այսքան գումար է եկել գյուղատնտեսությամբ զբաղվող հայաստանցիների գրպանը։Հայտնել էինք, որ կառավարության որոշմամբ` հունիսին ՀՀ–ից արտահանվող ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողները որոշակի փոխհատուցում կստանան։ Կառավարության մեկ այլ որոշմամբ կփոխհատուցվեն դեպի ԵՄ, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ հայկական արտադրության ապրանքների մաքսատուրքերը։Մեր զրուցակցի պնդմամբ` որքան էլ, որ պետությունը խոստանում է փոխհատուցել արտահանողների վնասները, բայց ՀՀ աշխարհագրական դիրքի և լոգիստիկ իրողությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ ԵՄ արտահանումները ՌԴ–ից 2–3 անգամ ավելի թանկ են լինելու։Իսկ գազի գնի թանկացման դեպքում գործող իշխանությունը խոստանում է այլընտրանքային շուկաներ։ Արման Ղուկասյանը հիշեցնում է, որ գազի գնի թանկացումը միայն սոցիալական խնդիր չէ։ Դրա թանկացումը շղթայական թանկացումներ է առաջացնելու Հայաստանի արտադրական բոլոր ոլորտներում։ՌԴ–ի հետ հարաբերությունների վատթարացումը, Ղուկասյանի կարծիքով, կարող է ազդել նաև Հայաստան եկող տուրիստական հոսքերի վրա, քանի որ դրանց ավելի քան 40 տոկոսը ՌԴ–ից են։2025 թվականին միայն Ռուսաստանից Հայաստան է ժամանել մոտ 900 000 զբոսաշրջիկ, որի շնորհիվ Հայաստան է մտել 2 միլիարդ դոլարից ավելի գումար։«Իմ նշած այդ 10 միլիարդ դոլարի կորուստի մեջ 2 միլիարդը հենց այս թիվն է։ Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների միջոցով այդ գումարները գալիս են ծառայությունների ոլորտ։ Եվ դրանից հիմնականում օգտվում են ծառայության ոլորտում ներգրավված մարդիկ, այսինքն՝ ՀՀ քաղաքացիներն ու նրանց ընտանիքները»,– նշում է քաղաքագետը։Վկայակոչելով զբոսաշրջության վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը` Ղուկասյանն արձանագրում է, որ որքան էլ, որ քաղաքական էլիտան թմբկահարում է տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, բայց փաստ է, որ Հայաստան այցելող երկրների շարքում ԵՄ երկրների քաղաքացիները գրեթե բացակայում են. 2-րդ տեղում Վրաստանն է, 3-րդ տեղում` Իրանը, իսկ ԱՄՆ–ից Հայաստան հիմնականում գալիս են էթնիկ հայերը։2023-24թթ–ին Հայաստանը տնտեսական լուրջ առաջընթաց գրանցեց նաև ՌԴ–ից ոսկու վերաարտահանման հաշվին։ Չնայած այդ տեմպն անցյալ տարեվերջից որոշակիորեն նվազել է, բայց Արման Ղուկասյանի հաշվարկով տնտեսական էֆեկտն այսօր էլ նկատելի է։«Ռուսական ոսկին Հայաստանի միջոցով ռեէկսպորտ է լինում հիմնականում արաբական երկրներ և Չինաստան։ 2025 թ․-ին մոտ 1 միլիարդ դոլարի ներհոսք է եղել դրա շնորհիվ։ Եվ ինչո՞ւ մենք պետք է, օրինակ, սրանից էլ զրկվենք»,– ասում է Ղուկասյանը` հատկապես հիշեցնելով, որ Հայաստանի բյուջեն այս տարի նախատեսված 8 միլիարդ դոլարի եկամուտի դիմաց ունի 1․4 միլիարդ դոլարի կանխատեսված դեֆիցիտ, պետական պարտքի ցուցանիշն էլ տարեվերջին կհասնի 16.5 միլիարդ դոլարի։Քաղաքագետը չի հերքում` Հայաստանը կարող է ունենալ լավ հարաբերություններ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների և առանձին երկրների հետ, բայց ոչ ի հաշիվ մյուսների։ Լավացնել հարաբերությունները մեկի հետ` մյուսի փոխարեն, նրա համոզմամբ, Հայաստանի պրագմատիկ շահից չի բխում։Գազը եռակի կթանկանա. փորձագետը՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների մասին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/10/93498461_89:0:1512:1067_1920x0_80_0_0_231b25cb978f56fbb92c7730575d91bc.jpg.webp
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, եվրամիություն, գազ, գնաճ, արման ղուկասյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, եվրամիություն, գազ, գնաճ, արման ղուկասյան
Գազի գնի թանկացման դեպքում գործող իշխանությունը խոստանում է այլընտրանքային շուկաներ։ Արման Ղուկասյանը հիշեցնում է, որ գազի գնի թանկացումը միայն սոցիալական խնդիր չէ։ Այն շղթայական թանկացումներ է առաջացնելու Հայաստանի արտադրական բոլոր ոլորտներում։
«Միայն 2025 թ․-ին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել, 3 մլրդ 900 մլն դոլար։ Պատկերացրեք` ինչ ահռելի թվի մասին է խոսքը։ Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ ամեն մի կորուստ հնարավոր է կոմպենսացնել։ Հիմա հարց եմ ուզում տալ. եթե, օրինակ, Ռուսաստանը խորացնի պատժամիջոցները, ինչպե՞ս է կոմպենսացվելու այս գրեթե 4 միլիարդ դոլարը»,– հռետորական հարց է հնչեցնում Ղուկասյանը։
Խոսելով գյուղատնտեսական ապրանքների արտահանման ցուցանիշների մասին` Ղուկասյանը նշում է, որ 2025 թ–ին Հայաստանից դեպի Ռուսաստան է արտահանվել 142 միլիոն դոլարի գյուղատնտեսական ապրանք, կամ, ինչպես քաղաքագետն է բնորոշում, այսքան գումար է եկել գյուղատնտեսությամբ զբաղվող հայաստանցիների գրպանը։
Մեր զրուցակցի պնդմամբ` որքան էլ, որ պետությունը խոստանում է փոխհատուցել արտահանողների վնասները, բայց ՀՀ աշխարհագրական դիրքի և լոգիստիկ իրողությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ ԵՄ արտահանումները ՌԴ–ից 2–3 անգամ ավելի թանկ են լինելու։
Իսկ գազի գնի թանկացման դեպքում գործող իշխանությունը խոստանում է այլընտրանքային շուկաներ։ Արման Ղուկասյանը հիշեցնում է, որ գազի գնի թանկացումը միայն սոցիալական խնդիր չէ։ Դրա թանկացումը շղթայական թանկացումներ է առաջացնելու Հայաստանի արտադրական բոլոր ոլորտներում։
«Օրինակ, եթե գազի 1000 խմ–ը 177 դոլարից ասենք դառնա 600 դոլար, մենք կփորձենք փնտրել գազի այլ մատակարարողներ։ Ոմանք ասում են Իրանը, ոմանք ասում են Թուրքմենիան, ոմանք ասում են Ադրբեջանը։ Բայց թանկացումը միայն գումարի տեսքով չի լինելու։ Օրինակ` մոլիբդենի արտահանումը կարող է դառնալ գազի թանկացման դեպքում ոչ մրցունակ, որովհետև մենք հիմա այն արտահանում ենք թե՛ ռուսական, թե՛ եվրոպական, թե՛ այլ շուկաներ, իսկ գազի գնի թանկացման հետևանքով մեր մոլիբդենը դրսում կդառնա ոչ մրցակցային»,– ասում է քաղաքագետը։
ՌԴ–ի հետ հարաբերությունների վատթարացումը, Ղուկասյանի կարծիքով, կարող է ազդել նաև Հայաստան եկող տուրիստական հոսքերի վրա, քանի որ դրանց ավելի քան 40 տոկոսը ՌԴ–ից են։
2025 թվականին միայն Ռուսաստանից Հայաստան է ժամանել մոտ 900 000 զբոսաշրջիկ, որի շնորհիվ Հայաստան է մտել 2 միլիարդ դոլարից ավելի գումար։
«Իմ նշած այդ 10 միլիարդ դոլարի կորուստի մեջ 2 միլիարդը հենց այս թիվն է։ Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների միջոցով այդ գումարները գալիս են ծառայությունների ոլորտ։ Եվ դրանից հիմնականում օգտվում են ծառայության ոլորտում ներգրավված մարդիկ, այսինքն՝ ՀՀ քաղաքացիներն ու նրանց ընտանիքները»,– նշում է քաղաքագետը։
Վկայակոչելով զբոսաշրջության վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը` Ղուկասյանն արձանագրում է, որ որքան էլ, որ քաղաքական էլիտան թմբկահարում է տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, բայց փաստ է, որ Հայաստան այցելող երկրների շարքում ԵՄ երկրների քաղաքացիները գրեթե բացակայում են. 2-րդ տեղում Վրաստանն է, 3-րդ տեղում` Իրանը, իսկ ԱՄՆ–ից Հայաստան հիմնականում գալիս են էթնիկ հայերը։
2023-24թթ–ին Հայաստանը տնտեսական լուրջ առաջընթաց գրանցեց նաև ՌԴ–ից ոսկու վերաարտահանման հաշվին։ Չնայած այդ տեմպն անցյալ տարեվերջից որոշակիորեն նվազել է, բայց Արման Ղուկասյանի հաշվարկով տնտեսական էֆեկտն այսօր էլ նկատելի է։
«Ռուսական ոսկին Հայաստանի միջոցով ռեէկսպորտ է լինում հիմնականում արաբական երկրներ և Չինաստան։ 2025 թ․-ին մոտ 1 միլիարդ դոլարի ներհոսք է եղել դրա շնորհիվ։ Եվ ինչո՞ւ մենք պետք է, օրինակ, սրանից էլ զրկվենք»,– ասում է Ղուկասյանը` հատկապես հիշեցնելով, որ Հայաստանի բյուջեն այս տարի նախատեսված 8 միլիարդ դոլարի եկամուտի դիմաց ունի 1․4 միլիարդ դոլարի կանխատեսված դեֆիցիտ, պետական պարտքի ցուցանիշն էլ տարեվերջին կհասնի 16.5 միլիարդ դոլարի։
Քաղաքագետը չի հերքում` Հայաստանը կարող է ունենալ լավ հարաբերություններ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների և առանձին երկրների հետ, բայց ոչ ի հաշիվ մյուսների։ Լավացնել հարաբերությունները մեկի հետ` մյուսի փոխարեն, նրա համոզմամբ, Հայաստանի պրագմատիկ շահից չի բխում։