Իշխանությանը շահեկան չէ խոսել թքած ունենալուց․ հիշեք՝ զոհված հերոսների դիակները սառնարանում, գետնին․ Վարդևանյան

«Ի վերջո քթած ունենալու մասին պետք չէ, շատ ոչ շահեկան է, որ հենց իշխանության ներկայացուցիչները խոսեն։ Կարծում եմ՝ թքած ունենալու մասին պետք չէ վերջին ութ տարվա պատասխանատվություն կրող իշխանության որևէ ներկայացուցիչ խոսի»,-ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի թեկնածության քննարկման ընթացքում իր ելույթում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի ելույթին։

Նա հիշեցրեց․ «Հաշվի առեք՝ վերջին ութ տարիներին մեր պատմության ամենածանր, սև էջերը տեսել ենք, հազարավոր զոհեր ենք տեսել։ Երբ նշված բառակապակցությունն օգտագործում եք, գիտակցեք, որ մարդիկ կարող են լինել, որոնք հիշեն, օրինակ՝ զոհված հերոսների դիակները, մասունքները՝ սառնարանում, գետնին քցված։ https://www.aravot.am/2021/04/02/1181631/ Եկեք այդ բառակապակցությունն էս նիստերի դահլիճից հետ պահենք»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment