«Օշ Գրուպ»-ի «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք մոխիտոյի համով» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեուչների կողմից  «Օշ Գրուպ» ՍՊ ընկերությունում (Արագածոտնի մարզ գ․ Օշական, ապրանքանիշը՝ «Պրեմիում») իրականացված վերակսկողության ընթացքում ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված նորմեր՝ արտադրվել է վտանգավոր սննդամթերք․ լաբորատոր փորձարկման արդյունքների համաձայն՝ փորձաքննության ներկայացված «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք մոխիտոյի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ)  ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք մոխիտոյի համով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

 

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

ՍԱՏՄ

Leave a comment