Բաժանորդագրվել
Ռուսաստանի իրավապահները տղամարդու համար խափանման միջոց են ընտրել կալանքը։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում կրիպտոարժույթների վճարային քարտերի ապօրինի շրջանառության համար հետախուզվող անձը հայտնաբերվել է Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի իրավապահները տղամարդու համար խափանման միջոց են ընտրել կալանքը։
Նախարարությունից հստակեցրել են, որ 39-ամյա տղամարդը ոստիկանություն է ներկայացել Վեդիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում։
Հայտնաբերման մասին տեղեկացրել են ՀՀ-ում Ինտերպոլի բյուրոյին: