Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ևս մեկ հայցով Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունիսի 5-ին կայացվել է վճիռ:
Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրան փոխկապակցված անձանց բավարարվել է մասնակի. վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.
Երևան քաղաքում գտնվում 2 բնակարան:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակելի տան 80%-ը:
Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղում գտնվող 2 հողամաս:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 10%-ը:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 81%-ը:
Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 82%-ը:
Ավտոմեքենաների տեխզննում իրականացնող ընկերության 50% մասնակցությունը:
«RANGE ROVER SPORT SC 4.2» մակնիշի և «MERCEDES-BENZ S550» մակնիշի տրանսպորտային միջոցները:
Երկու անշարժ գույքի և մեկ տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ 25 միլիոն 18 հազար դրամ:
85 միլիոն 430 հազար դրամ: