https://arm.sputniknews.ru/20260204/eatmi-aag-hamadzajnagrern-amei-mvonghvoliaji-ev-indvoneziaji-het-uzhi-mej-kmtnen-ajs-tari-98412746.html
ԵԱՏՄ–ի ԱԱԳ համաձայնագրերն ԱՄԷ–ի, Մոնղոլիայի և Ինդոնեզիայի հետ ուժի մեջ կմտնեն այս տարի
ԵԱՏՄ–ի ԱԱԳ համաձայնագրերն ԱՄԷ–ի, Մոնղոլիայի և Ինդոնեզիայի հետ ուժի մեջ կմտնեն այս տարի
Sputnik Արմենիա
Հնդկաստանի հետ պայմանագրի վերաբերյալ կանխատեսումներ դեռևս չկան։ 04.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-04T23:34+0400
2026-02-04T23:34+0400
2026-02-04T23:36+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հնդկաստան
ինդոնեզիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1329/67/13296760_0:0:1463:823_1920x0_80_0_0_1c59efbdbaf789ff567b233f07477be3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության և ԱՄԷ-ի, Մոնղոլիայի ու Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտիների մասին անցյալ տարի ստորագրված համաձայնագրերն այս պահին վավերացման փուլում են. ակնկալվում է, որ դրանք կարող են ուժի մեջ մտնել 2026 թվականի ընթացքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։Օվերչուկը հիշեցրել է, որ 2025 թվականին ուժի մեջ է մտել Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին լիաֆորմատ համաձայնագիրը (ԵԱՏՄ երկրների և Իրանի կողմից փաստաթղթի ստորագրումը տեղի էր ունեցել 2023 թվականի վերջին)։Անցյալ տարի մեկնարկել էին բանակցությունները Հնդկաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ։ ՌԴ փոխվարչապետը կանխատեսում չի անում, թե երբ կողմերը կկարողանան ստորագրել փաստաթուղթը.«Այստեղ թերևս դեռ վաղ է խոսել որոշակի ժամկետների մասին. կարևորն այն է, որ այդ բանակցություններն ընթանում են, և երևում է, որ բանակցային թիմը լավատեսորեն է տրամադրված»։Հուսով ենք` ՀՀ–ն չի փոխի կողմնորոշումը` համապատասխանելու հակառուսական դաշինքներին․ ՌԴ ԱԳՆՆա նշել է, որ Հնդկաստանը ԱԱԳ ստեղծելու ուղղությամբ ակտիվ բանակցություններ է վարում նաև այլ տարածաշրջանների, այդ թվում՝ Եվրոպական միության հետ։«Մենք նույնպես ուսումնասիրում ենք այդ հարցեր, թե ինչպես են դրանք ազդում միմյանց վրա, դա նույնպես բանակցային թիմերի ուսումնասիրության առարկան է»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կազդեն Հնդկաստանի և ԵՄ-ի պայմանավորվածությունները ԵԱՏՄ-ի հետ ԱԱԳ համաձայնագրի կնքման հեռանկարների վրա։
հնդկաստան
ինդոնեզիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1329/67/13296760_0:0:1097:823_1920x0_80_0_0_98dcdc239ae5dc8618c1d81e61339793.jpg.webp
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հնդկաստան, ինդոնեզիա
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հնդկաստան, ինդոնեզիա
Հնդկաստանի հետ պայմանագրի վերաբերյալ կանխատեսումներ դեռևս չկան։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության և ԱՄԷ-ի, Մոնղոլիայի ու Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտիների մասին անցյալ տարի ստորագրված համաձայնագրերն այս պահին վավերացման փուլում են. ակնկալվում է, որ դրանք կարող են ուժի մեջ մտնել 2026 թվականի ընթացքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այսօր մենք համարում ենք, որ մեր արտադրողների համար ապահովել ենք մուտք դեպի շուրջ 730 միլիոն մարդուց բաղկացած շուկա։ Սա արդեն շատ լուրջ թիվ է։ Եվ հույս ունենք, որ մոտակա մեկ տարվա ընթացքում այս բոլոր համաձայնագրերն արդեն կսկսեն գործել»,-ասել է նա։
Օվերչուկը հիշեցրել է, որ 2025 թվականին ուժի մեջ է մտել Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին լիաֆորմատ համաձայնագիրը (ԵԱՏՄ երկրների և Իրանի կողմից փաստաթղթի ստորագրումը տեղի էր ունեցել 2023 թվականի վերջին)։
Անցյալ տարի մեկնարկել էին բանակցությունները Հնդկաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ։ ՌԴ փոխվարչապետը կանխատեսում չի անում, թե երբ կողմերը կկարողանան ստորագրել փաստաթուղթը.
«Այստեղ թերևս դեռ վաղ է խոսել որոշակի ժամկետների մասին. կարևորն այն է, որ այդ բանակցություններն ընթանում են, և երևում է, որ բանակցային թիմը լավատեսորեն է տրամադրված»։
Նա նշել է, որ Հնդկաստանը ԱԱԳ ստեղծելու ուղղությամբ ակտիվ բանակցություններ է վարում նաև այլ տարածաշրջանների, այդ թվում՝ Եվրոպական միության հետ։
«Մենք նույնպես ուսումնասիրում ենք այդ հարցեր, թե ինչպես են դրանք ազդում միմյանց վրա, դա նույնպես բանակցային թիմերի ուսումնասիրության առարկան է»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կազդեն Հնդկաստանի և ԵՄ-ի պայմանավորվածությունները ԵԱՏՄ-ի հետ ԱԱԳ համաձայնագրի կնքման հեռանկարների վրա։