Աբու Դաբիում կայացած` Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունները ցույց տվեցին կողմերի լրջությունը հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու հարցում, ասել է Միացյալ Արաբական Էմիրությունների փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը։
«Աբու Դաբիում կայացած երկու փուլերի բանակցությունները հանգեցրին արդյունավետ և կառուցողական քննարկումների, որոնք բացահայտեցին փոխըմբռնման ոլորտներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ հետագա առաջընթացի համար»,- ասել է շեյխը։
Նահյանը բարձր է գնահատում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ իր բարեկամությունը։ Այս բարեկամությունը, նրա խոսքով, դարձել է խաղաղ և կայուն լուծումներ գտնելու հիմնարար հենասյուն։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը, որը միջնորդվել է Միացյալ Նահանգների կողմից, տեղի է ունեցել Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը՝ փակ ձևաչափով։ Կողմերը հանդիպումները բնութագրել են` որպես կառուցողական։ Այս բանակցություններից հետո Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության եկան գերիների փոխանակման շուրջ՝ «157-157-ի դիմաց» բանաձևով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փոխանակումն արդեն տեղի է ունեցել։