Թրամփի հայտարարությունները Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության վերաբերյալ շփոթություն են առաջացրել Պենտագոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության ապագայի վերաբերյալ անորոշություն և կազմակերպչական խնդիրներ են ստեղծել Պենտագոնում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնի կողմից ընդունված հակասական որոշումների հետևանքով ԱՄՆ զինված ուժերն արդեն ծախսել են մոտ 32 միլիոն դոլար՝ ռազմական տեխնիկայի տեղափոխման և այն ստորաբաժանումների նախապատրաստման համար, որոնց ուղարկումը հետագայում չեղարկվել է։

Աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ զինծառայողներ ծրագրերի փոփոխության մասին տեղեկացել են անմիջապես թռիչքից առաջ, իսկ մի մասը այդ պահին արդեն գտնվել է Եվրոպայում։

Ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ՝ մայրցամաքում ԱՄՆ ռազմական ներկայության հետ կապված շարունակվող անորոշությունը բացասաբար է ազդում զինվորականների բարոյահոգեբանական վիճակի վրա, դժգոհություն է առաջացնում դաշնակիցների շրջանում և հանգեցնում լրացուցիչ ֆինանսական ծախսերի՝ այն պայմաններում, երբ բանակի բյուջեն բախվում է սահմանափակումների։

Ըստ վերլուծաբանների՝ իրավիճակը կարող է ազդեցություն ունենալ ինչպես ԱՄՆ-ի ռազմական պլանավորման, այնպես էլ եվրոպական գործընկերների հետ անվտանգության ոլորտում համագործակցության վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment