Ինչքան էինք սպասել․ վերջը կդատեն այդ Գորիկ Հակոբյանին․ «Չորրորդ իշխանություն»

ՀՀ դատախազությունը 2008թ. մարտի 1-ի դեպքերի առթիվ քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ:

«ՉԻ». Վերջապես: Հազիվ արա, ինչքան էինք սպասել: Վերջը կդատեն այդ Գորիկ Հակոբյանին: Ճիշտ է, վերջինս արդեն որոշ ժամանակ է, ինչ կյանքից հեռացել է, ավելի կոնկրետ՝ 9 տարի, բայց դե դա մանրուք է:

Մենք նույնիսկ մտածում էինք, որ Գորիկ Հակոբյանի դեմ քրեական գործ կհարուցեն 2050թ. հունիսի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, բայց չէ, որոշեցին, որ այս ընտրություններն էլ վատը չեն:

Այնպես որ, կդատեն: Չգիտենք՝ ոնց, բայց կդատեն: Երևի Օլիվեր Կրոմվելի պես:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment