Թրամփը՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին


Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իսկապես լավ առաջնորդներ են, սակայն երկար տարիներ կռվում էին միմյանց դեմ, և ԱՄՆ-ին հաջողվել է արագ կարգավորել այդ հակամարտությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ: Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումից հետո ՌԴ նախագահ Պուտինը զանգահարել է իրեն և զարմանք հայտնել, որ իրեն դա հաջողվել է անել այդքան կարճ ժամանակամիջոցում:


 


Դոնալդ Թրամփը հերթական անգամ հիշեցրել է մի շարք միջազգային հակամարտությունների կարգավորման գործում իր դերի մասին:


«Մեկ տարում ես դադարեցրել եմ կատաղի պատերազմներ, ինչպիսիք էին Կամբոջան ու Թաիլանդը, Կոսովոն ու Սերբիան, Պակիստանն ու Հնդկաստանը, Իսրայելն ու Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է ԱՄՆ նախագահը:


 


Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։


 


Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

Դիտումների քանակ3

Leave a comment