ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին հարցրեց՝ անվավե՞ր են ուզում ճանաչել «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակը, թե՞ պահանջում են ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչել։ «Խնդրում եմ հստակեցնել, որպեսզի ԿԸՀ-ն կարողանա կողմնորոշվել»,- ասաց Նունե Հովհաննիսյանը։
Ըստ տիկին Հովհաննիսյանի՝ Ընտրական օրենսգիրքը հստակ նշում է, թե ինչ դեպքերում է ընտրացուցակն անվավեր ճանաչվում կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչվում։ Տիգրան Եգորյանն ի պատասխան նշեց, որ երկուսն էլ պահանջում են։
ԿԸՀ-ի նախագահի տեղակալն անդրադարձավ գործող իրավակարգին և մեջբերեց այն՝ նշելով, որ ընտրացուցակն անվավեր է ճանաչվում, եթե ի հայտ են եկել փաստաթղթերի կեղծման փաստեր։ Նման փաստեր, ըստ ԿԸՀ-ի ներկայացուցչի, չկան։
Հիշեցնենք, ԿԸՀ-ն քննարկում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դիմումը, որով պահանջում է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումը չեղարկել։
Մանրամասները՝ տեսանյութում։
ԿԸՀ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: