Սրբուհի Գալյանը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարության համակարգմամբ ձեռնարկված քայլերը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիին։ Նախարարը ողջունել է հանձնակատարին և ընդգծել ԵԽ աջակցության առանցքային նշանակությունը Հայաստանում արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների համատեքստում:

Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Արդարադատության նախարարության համակարգմամբ ձեռնարկված քայլերին։

Քննարկվել են՝

✅ խտրականության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, այդ թվում՝ «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ներդրման գործընթացը, իրականացված իրազեկման լայնածավալ աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել նաև՝

✅ ատելության խոսքի դեմ պայքարի առկա կառուցակարգերին ու նոր նախաձեռնություններին,

✅ գենդերային հավասարության ապահովմանը,

✅ ազգային փոքրամասնությունների հարցերին,

✅ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին։

Կարևորվել է հավասար հնարավորությունների ապահովումը և հանրային կյանքին լիարժեք

մասնակցության խթանումը։
Հանդիպման ավարտին ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, երկուստեք կարևորվել է բարեփոխումների շարունակականության ապահովումը։

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment