Ռուսաստանը Հորմուզում ունի հատուկ մոտեցում

Իրանը Ռուսաստանի համար Հորմուզի նեղուցով անցմանը կիրառում է հատուկ մոտեցում, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում լրագրողներին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Մենք, անշուշտ, կիրառում ենք հատուկ ռեժիմ Հորմուզի նեղուցով դեպի բարեկամ երկրներ նավերի անցման համար։ Այնուամենայնիվ, մեր կառավարությունը կկայացնի և կհայտարարի վերջնական որոշումը», – ընդգծել է դեսպանը։

Ջալալին նշել է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի Իրանի կառավարությունը։

Leave a comment